ՀՀ Նախագահի հրամանագրով Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հովհաննեսյանը ինչ-որ անառողջ հետաքրքրություն է տեսնում իր՝ Գերմանիա մեկնելու մասին հարցերում և նշում է, որ կմեկնի այն ժամանակ, երբ պետք լինի:

 

«Ինչո՞ւ է դա այդքան հետաքրքրում Tert.am–ին. հրամանագիրը եղել է, և այդ մասին, իհարկե, գիտեք չէ՞ ... Գիտեք։ Լրատվամիջոցները սկզբից գրում էին, որն գերմանական կողմը չի տալիս փաստաթղթեր, հետո պարզվեց սուտ էր՝ տվել են ճիշտ ժամանակին, հետո պարզվեց հրամանագիրն է ուշանում, պարզվեց, որ չէ, չի ուշանում: Հիմա Ձեզ ի՞նչն է հետաքրքրում՝ տո՞մսս է ուշանում, թե՝ չէ: Երբ որ պետք լինի, այդ ժամանակ էլ կգնամ»,- Tert.am–ին ասաց Վահան Հովաննեսյանը: