Ավելի քան 200 իրավապահ է տուժել Կիևում տեղի ունեցած ընդհարումների հետևանքով, որոնցից մոտ 90-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:

 

Կիևի կենտրոնի Գրուշևսկի փողոցում դեռ շարունակվում է լարված մթնոլորտ տիրել: Այսօր Ուկրիանայի ուղղափառ եկեղեցու չորս քահանա փորձել են կասեցնելցուցարարների և ոստիկանության միջև բախումները:

 

Չնայած իրավապահ մարմինների նախազգուշացումներին, որ ցուցարարների գործողություններն անօրինական են' զինված պայքարը չի դադարում: