Իսպանիայի գավաթի խաղարկությունում' «Լևանտեի» դեմ հանդիպումը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար 400-րդն էր կատալոնյան ակումբի կազմում:

Այս ցուցանիշով առաջատարը Չավին է՝ 701 խաղ, երկրորդում'Կառլես Պույոլը 589, իսկ երրորդում'Միգելին' 549 խաղով:

Մեսսին այս ցանկում 11-րդն է: Կատալոնացիների կազմում 399 խաղում արգենտինացին 331 գոլ է հեղինակել:

Նշենք, որ «Լևանտեի» դեմ խաղում Մեսսին առաջին անգամ մեկ խաղում երեք արդյունավետ փոխանցում է կատարել: Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով' 4:1 հաշվով: