Շոկ, առեղծված, աճպարարություն: Երևան բժշկական կենտրոնից հիվանդն անհետացել է: Հենց այդպես: Վիրահատության 5-րդ օրը չլրացած` դրենաժն էլ որովայնում:
Շամշադինցի 74-ամյա հիվանդը հենց այս պալատում էր: Նրա տեղում հիմա ուրիշն է պառկած: Էդիկ Մադյանի ստամոքսի բարդ վիրահատությունը մեկ շաբաթ առաջ էր: Խնամում էր կինը, միայն թե հենց այդ պահին աչքը կպել էր: Էդիկ Մադյանին անձամբ հաստատության տնօրենն է վիրահատել: Արձանագրում է' նա արդեն ինքնուրույն քայլում էր: Մտածողությունը կարծես թե սթափ էր: Թեև վիրահատությունից հետո մի քանի անգամ ասել է, որ տեսիլքներ ունի:
Ի՞նչ է կատարվել հունվարի 20-ի խորհրդավոր գիշերը: Հիվանդանոցի անձնակազմը տեսագրությունն է ցույց տալիս: Ընդունարանի տեսախցիկն է ֆիքսել:
Հարազատները չգիտեն' ո՞ւր գնալ, ո՞ւմ մեղադրել. բուժանձնակազմի՞ն, որ թողեցին հիվանդին դուրս գալ, ոստիկանների՞ն, որ որոնումներում ակտիվ չեն, թե՞ կնոջը, որ քնած էր մնացել:
Շաքե Ղազարյան