Ամերիկյան լրատվամիջոցները, հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին, գրում են, որ Ամերիկայի Իլինոիս նահանգում 14-ամյա աղջիկը 40 դանակի հարված է հասցրել իր 11-ամյա քրոջը:

 

11-ամյա աղջկան ոստիկանները հայտնեբերել են տան ննջասենյակում՝ անգիտակից վիճակում: 

 

Ավելի վաղ քույրը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ իբրև ավազակ է ներխուժել իրենց տուն և դանակահարել քրոջը:

 

Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ ինքն է դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել քրոջը: Վերջինս արդարացել է, թե քույրը երախտամոռ էր. չէր գնահատում իր հոգատարությունը:

 

Խոհանոցային դանակով ստացած հարվածներից աղջիկը մահացել է:

 

Այնուհետ մարդասպան քույրը  լոգանք է ընդունել, որպեսզի մաքրի արյան հետքերը:

 

Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին: