Ռուսաստանցի գործարարներ Ալեքսանդր Լեբեդևը և Սերգեյ Պոլոնսկին «НТВ-ականներ» հերթական հաղորդման նկարահանումների ժամանակ «մռութը ջարդելու ցանկության» մասին խոսակցությունը ծեծկռտուքի են վերածել:

 

Հաղորդումը նվիրված է եղել տնտեսական ճգնաժամին: Mirax Group ընկերության նախկին ղեկավար Սերգեյ Պոլոնսկին հայտարարել է, որ նա իր զրուցակցի «մռութը ջարդելու ցանկություն ունի»: Այս խոսքերից հետո Ազգային պահուստային բանկի ղեկավար Ալեքսանդր Լեբեդևը ցատկել է Պոլոնսկու ուղղությամբ և մի քանի հարված հասցրել վերջինի դեմքին:

 

 

Ողբերգական ավարտ է ունեցել 2001 թվականին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի հետևանքով պատգամավոր Ֆեվզի Սիհանլիոգլուն գլխին ստացավ 6 հարված, և ժամեր անց թուրք պատգամավորը մահացավ սրտի կաթվածից:

 

 

2010 թվականին աննախադեպ ծեծկռտուք տեղի ունեցավ Ուկրաինայի խորհրդարանում՝ Ղրիմում ռուսական նավատորմի ներկայությունը մինչեւ 2042 թվականը երկարաձգող համաձայնագրի վավերացման ժամանակ: Ընդդիմադիր Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցները ռուսամետ համարվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նրա թիմին մեղադրել են ազգային շահերին դավաճանելու մեջ:

 

Ռադայի դահլիճում հակամարտ կողմերի վեճը շատ արագ փոխակերպվել է ձեռնամարտի, ապա դեպի նախագահություն են նետվել մեծ քանակությամբ ձվեր ու նաեւ՝ ծխագլանակներ:

 

 

Առաջին մասշտաբային ծեծկռտուքը Ռուսական հեռուստատեսության առաջին ալիքով համարվում է Վլադիմիր Ժիրինովսկու և Բորիս Նեմցովի ձեռնամարտը, որը տեղի ունեցավ «Դեմ առ դեմ» հաղորդման ժամանակ՝ 1995 թվականին:

 

Ժիրինովսկին հայտարարեց, որ Նիժնի Նովգորոդում սիֆիլիսի համաճարակ է տարածված, որին ի պատասխան Նեմցովը ցույց տվեց Ժիրինովսկիին Playboy-ի ամսագրի շապիկին, որտեղ Ռուսաստանի Պետական դումայի փոխնախագահը խոստովանում էր, որ քնել է մոտ 200 կանանց հետ:

 

Այս ամենից հետ կռիվը ավելի թեժացավ: Ժիրինովսկին Նեմցովի երեսին շպրտեց նարնջի հյութ. նույն կերպ պատասխանեց հակառակորդը, ինչի արդյունքում Ժիրինովսկին նետեց Նեմցովի ուղղությամբ դատարկ բաժակը:

 

 

2003 թվականի փետրվարին Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավոր Վասիլի Շանդիբինը բռունցքներով հարձակվեց պատգամավոր Ալեքսանդր Ֆեդուլովի վրա, քանի որ նա Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին անվանել էր «քաղաքական պոռնիկ»: Իրավապահները ժամանակին են կարողանում բաժանել կատաղած պատգամավորներին:

 

«Եթե Շանդիբինը հարձակվեր ինձ վրա, ես պարզապես կկծեի նրա քիթը: Չնայած պարզ տարբերակ է, բայց արդյունավետ: Ցավում եմ, որ նա չհասցրեց դա անել»,- միջադեպից հետո ասել է Ֆեդուլովը:

 

Շանդիբինը արդարացել էր՝ ասելով, որ չեր կարող չպաշտպանել կուսակցության պատիվը:

 

Ամենաանսպասելի բախումը, սակայն, տեղի է ունեցել 2006-ին Չեխիայի առողջապահության նախարարի և փոխվարչապետի միջև, երբ վերջինս նիստի ժամանակ, ընդհատելով ելույթը, հարվածել էր նախարարին, որից հետո սկսվել էր երկուստեք ծեծկռտուքը:

 

 

Նմանատիպ վիճաբանություններ են ծագում նաև Հարավային Կորեայի Ազգային ժողովում: Ամենահնչեղ դեպքը տեղի էր ունեցել 2009-ին, երբ ընդդիմությունը փորձում էր խափանել հեռուստաընկերություն ձեռք բերելու մասին օրինագծի քվեարկությունը: