Սամվել Ալեքսանյանի շաքարի մենաշնորհը կարծես կոնկրետ արժեք ունի: Այսօրվա հուզիչ խոնարհումը Եռաբլուրում Սերժ Սարգսյանի առջև դրա մասին է վկայում: Ինչպիսի հեզաճկուն կորացում, հայացքում ինչպիսի սեր ու գուրգուրանք առ նախագահը:
Նրա նմանների այդօրինակ խոնարհումները կոնկրետ արժեք ունեն: Վստահ եմ, որ նմանատիպ ճկումից հետո Սամվել Ալեքսանյանի տեսադաշտում հաջորդը կհայտնվի Մատենադարանը: «Երևան սիթի» սարքելու հիրավի հարմարավետ և գողտրիկ անկյուն...
Ինձ թվում է նրա մականունի ժամկետը վաղուց սպառվել է: Այսուհետ փառապանծ օրենսդիրին կարելի է կոչել Ճկուն Սամո: Բառիս բուն և փոխաբերական իմաստներով...