Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով' երկիրը միլիարդավոր դոլարներ է կորցնում: Այս մասին տեղեկացրել է Բլեյզերի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Օլեգ Ուոստենկոն:

 

«Քաղաքական լարված իրավիճակը շատ ծանր է անդրադառնում երկրի ֆինանսական դրության վրա, որն ստեղծում է ողջ աշխարհի շուկաների ընդհանուր անկայունության համակարգ»,-ասել է Օլեգ Ուոստենկոն:

 

Հիշեցնենք, որ Կիևի իշխանություններն իրենց հերթին հաշվարկել են, որ «Եվրամայդանը» երկու ամսում քաղաքին նվազագույնը 20 միլիոն գրիվնիի (ավելի քան 80 միլիոն ռուբլու) վնաս է հասցրել: Կիևի կենտրոնում Ուկրաինայի ընդդիմության ցույցերի ժամանակ թույլ տրված անկարգությունների ընթացքում ներքին զորքերի մարտիկները զրկվել են շուրջ 1000 պաշտպանական միջոցներից: