Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի Սանտա Անա քաղաքում բնակիչներից մեկի տանը հարյուրավոր օձեր են հայտնաբերվել:

 

Ոստիկանություն հարևանն է ահազանգել` հայտնելով, որ տհաճ հոտ է գալիս իր հարևան Ուիլիամ Բաչմանի տնից:

 

Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել է, որ տան բոլոր ննջարաններում մոտ 500 օձեր են հայտնաբերվել, որոնցից շատերը սատկած են: 

 

Տանտերը հայտնել է, որ իր մտադրությունն ի սկզբանե եղել է օձեր բազմացնելը, սակայն նրա հավաքածուն դուրս է եկել վերահսկողությունից:

 

Վերջինիս ձերբակալել են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով:

 

 

Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ տունը լցված էր նաև առնետներով և մկներով, որոնց մի մասը բերվել էր՝ որպես օձերի ուտելիք:

 

Ինչ վերաբերում է կենդանի մնացած օձերին` դրանք կհանձնվեն կենդանաբանական այգիներին, դպրոցներին և այլուր: