Նախորդ տարի ծնված տղա երեխաներին ամենաշատն անվանակոչել են Դավիթ, իսկ աղջիկներին` Նարե: Նորածինների անունների վիճակագրությունը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

 

«2013 թվականին ծնված 19 հազար 570 աղջիկներից 950-ին անվանակոչել են Նարե, 823-ին' Մարի, 683-ին' Մանե, 678-ին' Միլենա, 556-ին' Անի: 22 հազար 200 տղա երեխաներից 1410-ին  անվանել են Դավիթ, 1163-ին' Նարեկ, 693-ին' Գոռ, 603-ին' Հայկ, 600-ին' Ալեքս »:

 

2013 թվականին կենդանի ծնունդների թիվը կազմել է 41 հազար 770, որը 1.7 տոկոսով պակաս է 2012-ին գրանցված կենդանի ծնունդների թվից:

 

Ծնունդների հարաբերական ցուցանիշը կազմել է 13.8 պրոմիլ'յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ծնվել է 14 երեխա: