Առաջիկա երկու տասնամյակում քաղցկեղով հիվանդացողների թիվը տարեկան կավելանա 22 միլիոնով՝ ներկայիս 14 միլիոնի (2012 թվականի տվյալներով) համեմատությամբ: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակած իր հատուկ հայտարարության մեջ:

 

Այս պայմաններում ուռուցքային հիվանդություններից մահացությունը կհասնի տարեկան 13 միլիոնի: Ընդսմին, ինչպես նշվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ, այդ մահացու հիվանդության հիմնական ալիքը կտարածվի զարգացող եւ թույլ զարգացած երկրների բնակիչների վրա: Հարյուրից 70-ի դեպքում քաղցկեղից մահանում են Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում:

 

2010 թվականին համաշխարհային մասշտաբով դրանից նյութական վնասը կազմել է 1,6 տրիլիոն դոլար:

 

ԱՀԿ-ն հայտարարում է, որ քաղցկեղով հիվանդանալու դեպքերի կեսը կարելի է կանխել, եթե լուծվի ճարպակալման, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահման խնդիրը: Բոլոր երկրների կառավարություններին անհրաժեշտ է ավելի խիստ մեթոդներով պայքարել ալկոհոլի ու շաքարի օգտագործումը կրճատելու համար, այդ թվում՝ գների բարձրացման եւ գովազդի սահմանափակման ճանապարհով:

 

Իր հերթին, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՀԿ-ի՝ քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը նախազգուշացնում է, որ կտրուկ աճում է նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժման արժեքը: