Ուկրաինական «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է, որ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է, և ստեղծված իրադրությունը կարող է հասցնել դիկտատուրայի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

«Ուկրաինայում առկա հիմնախնդիրները, ցավոք, կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի, մեծ թվով մարդիկ կզոհվեն»,-հայտարարել է Կլիչկոն:

 

«Մենք կարող ենք կորցնել Ուկրաինան»,-հավելել է Կլիչկոն:

 

Քաղաքական գործիչը նշել է, որ երկրի իրադրությունը կրիտիկական է և կարող է փոխվել ցանկացած պահի, այնպես որ չեք հասցնի նույնիսկ աչք թարթել: