Հայաստանի կառավարությունը 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով հանրապետություն կներկրի 17 մլն 641 հազար 565 լիտր դիզելային վառելիք: Այն գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի լիտրը 350 դրամով:

 

Կառավարությունը փետրվարի 6-ի իր նիստում կքննարկի ՀՀ հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

 

«Դիզելային վառելանյութի պահանջարկը բավարարելու և 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել 17 մլն 641 հազար 565 լիտր գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխանող դիզելային վառելանյութ: Հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ ագրարային համալսարանի գիտական կենտրոններին, կազմակերպություններին և ՀՀ 2013-2018 թվականների աշնանացան ցորենի սերմն աբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրա­գրերում ընդգրկված շահառուներին մեկ լիտրը կվաճառվի 350 դրամով»,- նշված է նախգծի հիմնավորման մեջ:

 

Ծրագիրն իրականացվել է նաև 2012 և 2013 թվականներին: