Օլիմպիական խաղերի բացման արարարողությունը հնարավորություն կընձեռի տիեզերքից տեսնելու աշարհի 88 երկրներ, մարզիկները հանդիսավոր միջոցառմանը կհայտնվեն շատ դինամիկ, հայտարարել Է 2014-ի Խաղերի բացման արարողության գլխավոր գեղարվեստական տնօրեն եւ սցենարի հեղինակ Կոնստանտին Էռնստը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսվի փետրվարի 7-ին Երեւանի ժամանակով ժամը 20.14-ին «Ֆիշտ» մարզադաշտում:

 

«Օլիմպիական թասի բոցավառումն ամենամեծ գաղտնիքն Է: Այժմ 2014 թվականն Է, մենք այդ արարողության ժամանակ ձգտել ենք կիրառել շատ նորաստեղծություններ: Ատլետների անցումն արարողության ամենաերկար եւ ամենաձանձրալի պահերից մեկն Է: Մենք միշտ ցանկացել ենք «վերակենդանացնել» դա:

 

Մենք այն կդարձնենք ավելի դինամիկ, բայց իր երկրի յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա տեսնել իր թիմը եւ մրցակիցների թիմերը: Մենք աշխարհի 88 երկրների քաղաքացիներին հնարավորություն կընձեռենք տեսնելու, թե գիշերն ինչ տեսք ունի իրենց երկիրը տիեզերքից»,- ասել Է Էռնստը: