Կատալոնական «Բարսելոնայի» երեկվա մարզումներն ընդհատել են' չծրագրված դոպինգ թեստ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է diariouno.com-ը:

Վիճակահանության արդյունքում դոպինգ թեստ են անցել Մեսսին, Ֆաբրեգասը, Պեդրո Ռոդրիգեսը, Ինյեստան, Նեյմարը, Սոնգը, Աֆելայը, Ադրիանուն, Ալվեշը և Կուենկան:

Նման գործընթացներ ՈւԵՖԱ-ն հաճախ է իրականացնում:

Նշենք, որ կատալոնացիներն Իսպանիայի առաջնության շրջանակում հանդիպում կանցկացնեն վաղը' «Սևիլիայի» դեմ: