ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտնել է, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ուղին սահմանադրական բարեփոխումն է: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

«Մենք շարունակում ենք կոչ անել նախագահ Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդների միջև երկխոսություն սկսել: Կարևոր է դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում»,-ընդգծել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը:

 

Էշթոնի առաջարկած սահմանադրական բարեփոխումները նախատեսում են լիազորությունների վերաբաշխում նախագահի և կառավարության միջև: