Հայաստանի Հանրապետություն ներկրվող բջջային հեռախոսների քանակն անցյալ տարի 2012 թվականի համեմատ նվազել է 2.1 անգամ և կազմել 495 հազար հատ: Ներկրված բջջայինների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 49 միլիոն դոլարը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկիր է բերվել 1 միլիոն 47 հազար հատ բջջային հեռախոս: Նախորդ տարի մեր երկիր բերված բջջային հեռախոսների մեծ մասը Չինաստանից է (383,2 հազար հատ): Հայաստան բջջային հեռախոսներ են ներկրվել նաև Թայվանից, Իսրայելից, Լիտվայից և այլ երկրներից:

 

Հատկանշական է, որ Հարավային Կորեայից այս տարի ներկրվել է ընդամենը 2.8 հազար բջջային հեռախոս՝ 2012թ. 105,9 հազարի դիմաց: Միաժամանակ, մեր երկրից վերաարտահանված բջջային հեռախոսների քանակն անցյալ տարի կազմել է 2 հազար հատ' 2012 թվականի 64 հազարի դիմաց: