«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ անդրադառնալով այս օրերին քաղաքական դաշտում լայնորեն քննարկվող հարցին, թե ԲՀԿ-ն առաջիկայում կայանալիք համագումարի ժամանակ, ի վերջո, կկողմնորոշվի՞ ու կհայտարարի՞ ընդդիմություն դառնալու մասին իր մտադրությունը, ապա կպահանջի՞ կառավարության հրաժարականը, նշեց.

 

- Նախ ես ԲՀԿ-ից մի կարծիք եմ լսել, որտեղ իրենց ղեկավարն ասել է, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս կարող է լինել ընդդիմություն եւ որքան գիտեմ եկեղեցու դիմաց կանգնած է ասել: Իսկ ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, նշեմ, որ կառավարությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Եվ 2012 թ.-ի ու 2013 թ.-ի ընտրություննորին հաղթել է իշխող քաղաքական ուժը' ՀՀ նախագահի գլխավորությամբ: Իրականացնելով այդ վստահության քվեն' Հանրապետության նախագահը ձեւավոր է կառավարություն եւ նշանակել է Տիգրան Սարգսյանին վարչապետ: Կառավարության վստահության հարցը քվերակվում է յուրաքանչյուր տարի 2 անգամ ԱԺ-ում. դա կառավարության ծրագրի եւ բյուջեի ընդունումն է:

 

2013-ին մենք ե՛ւ կառավարութան ծրագրին կողմ քվեարկեցինք, ե՛ւ բյուջեին, իսկ 4 խմբակցություններ դեմ են քվեարկել եւ դա մեզ համար նորություն չէ: Ազգային ժողովն ընդամենը դեկտեմբերին կողմ քվեարկելով բյուջեին վստահություն է տվել կառավարությանը' վարչապետի գլխավորությամբ: Եթե նույնիսկ տեսականորեն կառավարության որեւէ փոփոխության խնդիր լինի, դա բացառապես Հանրապետության նախագահի եւ քաղաքական մեծամասնության մենաշնորհն է: Այնպես չէ, որ իրենք երեկ կողմ են եղել, այսօր դեմ են: Բայց իրենց խորհուրդ կտամ շատ չոգեւորվել. մեր օրակարգում կառավարությանն փոփոխության հարց չկա: Բայց, եթե նույնիսկ լինի' 5 ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո, դա իրենց խնդիրը չէ, այլ ՀՀ նախագահի եւ իր կուսակցական թիմի որոշելու խնդիրն է:

 

Իսկ իշխանափոխությունը չի լինում հատվածային եւ դրա համար մեկ առիթով ասել եմ' անընդունելի եւ ծիծաղելի է, երբ դու մինչեւ ժամը 13:00-ն ընդդիմադիր կեցվածք ունես, 13:00-18:000' այլընտրանքային, 18:00-ից հետո էլ' իշխանության մեջ ես կամ ձգտում ես լինել իշխանություն: Չի լինում այդպես, կամ այստեղ պիտի լինես, կամ այնտեղ: Հայաստանը փոքր է, բոլորս ամեն ինչ գիտենք: