Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում. վերջապես Երևանում բացվել է Montessori մանկական զարգացման կենտրոն, որը մյուս մանկապարտեզներից տարբերվում է նրանով, որ երեխաների կրթությունը իրականացվում է աշխարհում հայտնի Մոնտեսսորի մեթոդով:

 

 

Զարգացած երկրների հետ շփում ունեցող ցանկացած անձ հրաշալի գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում այս հրաշալի համակարգը. արտերկրից, հատկապես զարգացած երկրներից ժամանած բարձրաստիճան դիվանագետները և այլ անձիք, որոնք որոշ ժամանակ պետք է բնակվեն Հայաստանում, իրենց երեխաների համար փնտրում են հենց Montessori համակարգով աշխատող մանկապարտեզ, որը այս դեպքում միակն է Հայաստանում: 

Նախատեսվում է ստեղծել նաև անգլիական և ռուսական խմբեր, որտեղ երեխաների ուսուցումը կազմակերպվելու է բացառապես այդ լեզուներով: Աննախադեպ է նաև որ կենտրոնում գործում է մանկական մարզասրահ, որը հագեցած է մանկական մարզասարքերով:

 

Երեխաների հետ աշխատանքները տարվում են տարբեր ժամային գրաֆիկներով` 8.30-ից մինչև 19.00: Յուրաքանչյուր ծնող հնարավորություն ունի ընտրելու իրեն հարմար ժամերը:

Ամբողջ շենքը՝ դասասենյակներով, բակով, խոհանոցով և այլ հատվածներով հանդերձ, տնօրինության կողմից հսկվում է տեսախցիկներով:

 

Խոհանոցը հագեցած է գերժամանակակից տեխնիկայով: Montessori պարագաները և կահույքը, որը պատրաստված է փայտից և էկոլոգիապես մաքուր է, ձեռք են բերվել Հոլանդիայից, որը համարվում է ամենաորակյալն ու ամենաերաշխիքայինը: Ընդ որում, այդ պարագաների վաճառքը էքսկլյուզիվ է, այն կարող է ձեռք բերել միայն Montessori ծրագրով աշխատող մանկապարտեզը:

 

Երեխաների սննդակարգը մշակված է մասնագետների հատուկ խմբի կողմից, որոնք հաշվի են առել երեխաների տարիքային յուրահատկությունները և յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ վիտամինների քանակը: Մանկապարտեզում գործում են նաև երաժշտական, նկարչական և ֆիթնեսի խմբեր, որտեղ երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներ: Մանկապարտեզի շենքին կից կա բացօթյա խաղահրապարակ: Շենքն ունի բացառիկ ինտերիեր, որը համապատասխանում է երեխայի տարիքային հոգեբանական առանձնահատկություններին:

Montessori city մանկապարտեզում աշխատում են արտերկրում վերապատրաստված մանկավարժներ, որոնք աշխատում են հատուկ Մոնտեսսորի ծրագրով: Կա նաև Montessori city ակումբ, որը առավել սեղմ ժամկետում երեխաներին տալիս է ծրագրից օգտվելու բոլոր հնարավորությունները:

 Այս հրաշալի կրթական կենտրոնի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև կրթահամալիրի ներքին հարդարանքին առավել պատկերավոր ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը: