Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանին փետրվարի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղափոխել են Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից' Ղուշչյանի մոտ առկա է արյան շրջանառության խանգարում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: