Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները, 2014 թվականի փետրվարի 15-ից Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվելու է 60 կմ/ժ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ձյան կամ անձևի ժամանակ նշված վայրում երթևեկել հնարավորինս զգույշ: