Նախորդ տարվա համեմատ այս ձմռան ընթացքում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի անցանելիությունը սպասարկող կազմակերպությանը հաջողվել է Վարդենյաց լեռնանցքում դա ապահովել բոլոր օրերի ընթացքում: Ճանապարհի սպասարկումն ապահովող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ում, եթե 2012-13 թվականների ձմեռային ամիսների ընթացքում, տեւական ձյան տեղումների եւ ձնաբքերի առկայության պայմաններում Վարդենյաց լեռ նանցքը փակ էր մնում մի քանի օր շարունակ, իսկ ձյան կուտակումները մաքրելու համար պահանջվում էին նյութական մեծ ծախսեր եւ տեւական ժամանակ ու ջանքեր, ապա 2013-14 թվականների ձմռանը այն որոշակի օրերի փակ է մնացել հաշված ժամեր միայն, եւ ճանապարհաշինարարները կարողացել են կարճ ժամանակում ապահովել ճանապարհի անցանելիությունը, արագորեն դուրս բերել արգելափակումների մեջ հայտնված մեքենաները:

 

«Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արսեն Ղուկասյանի մեկնաբանությամբ` Վարդենյաց լեռնացքում երթեւեկության անխափան ապահովումը կարելի է բացատրել երկու հանգամանքով` բքոտ օրերի սակավությամբ, ձմռան մեղմությամբ եւ ընկերության տեխնիկական լրակազմի թարմացմամբ:

 

«Ձյուն ու բուք օրերին մի քանի ժամով ճանապարհները փակվել են ինչպես Վարդենյաց լեռնանցքում, այնպես էլ` Վերին Գետաշեն-Մադինա հատվածում, սակայն մեզ հաջողվել է ժամերի ընթացքում բացել ու մշակել ճանապարհները: Բացի այն, որ այս տարի ունեցանք շատ մեղմ, սաստիկ բքերից զերծ ձմեռ, նաեւ մեր միջոցներով ձեռք բերեցինք ժամանակակից եւ հզոր տեխնիկա, միաժամանակ նորոգեցինք նաեւ եղած տեխնիկական միջոցները, որոնցով կարողացանք աշխատել արդյունավետ ու ապահովել ճանապարհների անցանելիության խնդիրը: Հուսով ենք, որ ձմռան մնացած ժամանակահատվածում էլ կկարողանանք բ աց եւ երթեւեկելի պահել Վարդենյաց լեռնանցքը»,- ասաց ընկերության տնօրենը: