Կինոգետ. Թրիերի ֆիլմը պոռնոգրաֆիա համարելը նույնն է, թե պոռնոգրաֆիա համարես Միքելանջելոյի Դավիթը:
«Նիմֆոմանուհի»-ն ու Միքելանջելոյի Դավիթը. պոռնո, թե՞ դրամա
ՙՆիմֆոմանուհի՚ ֆիլմի միայն անունը Հայաստան հասավ: Բովանդակությունը կինոէկրան այդպես էլ չբարձրացավ ու օդից կախված մնաց հարցերի հարցը' ֆիլմը պոռնո է, թե՞ դրամա, իսկ եթե երկուսը մեկում:
ՙՆիմֆոմանուհի՚-ին ՙՍինեմա Սթար՚-ն էր Հայաստանում պատրաստվում ցուցադրել: Կեսից' մտափոխվեց: Կինոթատրոնը ընտանեկան հանգստի տարածք է' մեկնաբանեց ու պայթեցրեց հարցը' Ուոլ Սթրիթը գայլն ինչո՞ւ է ցուցադրում:
Ի՞նչն է պոռնո, եւ ի՞նչը ոչ, կինոգործիչները Նիմֆոմանուհու արգելքի հիմքում անտեղյակությունն են տեսնում: Պնդում են' եվրոպայի ամենահայտնի ռեժիսորներից մեկի աշխատանքն այստեղ արգելելը նույնն է, ինչ Միքելանջելոյի Դավիթն արգելելը: