Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը կկայանա ապրիլի 23-24-ին Պրագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱլԳ հարցերով հատուկ դեսպանորդ Պետեր Մարեշը: Գագաթնաժողովին կմասնակցեն ԵՄ գլխավոր դիվանագետ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Չեխիայի Հանրապետության Նախագահը: Գագաթնաժողովը նիրված է 2009 թվականի Պրագայի գագաթնաժողովի 5-րդ տարեդարձին:

 

Չեխիայի Հանրապետությունը հույս ունի, որ գագաթնաժողովը նոր հնարավորություններ կստեղծի ԱլԳ երկարաժամկետ զարգացման հեռանկարների համար: