
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը:
ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լևերկուզենի «Բայերի» դերպասը:
Հանդիպմանը դուբլ ձևակերպեց Զլատան Իբրահիմովիչը' ռմբարկուների պայքարում գերազանցելով Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Շվեդ ֆուտբոլիստը ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր ակտիվում ունի 10 գոլ, Ռոնալդուն՝ 9:
Նշենք, որ «Ռեալը» դեռևս 1/8 եզրափակիչում հանդիպում չի անցկացրել: