«Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 19-ին' ժամը 14.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 69/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1950թ. ծնված Սիրանուշ Պ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: