այաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը դեռ հիվանդանոցում է, սակայն նրա վիճակը բժիշկները նորմալ են գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, դերասանին պատրաստում են կոնքազդրային վիրահատության, սակայն վիրահատության օրը դեռեւս հայտնի չէ: Գուժ Մանուկյանը հիվանդանոցում է փետրվարի 17-ից: Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում, սակայն նա հոդացավերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: