Համացանցում հայտնվել է Радио Свобода-ի լրագրող Իգոր Զախանչենկոյի հեղինակային տեսանյութը, որն ապացուցում է, որ Կիևի Մայդանում հավաքված ցուցարարները զանգվածաբար զոհվում են դիպուկահարների արձակած գնդակներից, որոնք կրակում են հյուրանոցների տանիքներից: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ուժայինները ցուցարարների վրա կրակում են Կիևի Գրուշևսկի փողոցում:
Կիևում բախումների սկզբից ի վեր մահացել է 35 մարդ, նրանցից 9-ը՝ առողջապահական հաստատություններում, հաղորդվում է Ուկրաինայի առողջապահության նախարարության կայքում: