Փետրվարի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս' մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս և նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց:

 

Վերջիններիս' 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն և 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:

 

Ժամը 08.10-ին Եվգենյա Գ.-ն հաղորդում է տվել, որ ակումբում, վիճաբանության ժամանակ, Աելիտա Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: