Ուկրաինայի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Երկու նախագծերի համաձայնեցման և մշակման համար խոսնակ Վլադիմիր Ռիբակի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո, ընդդիմության պատգամավորներն ամբիոն են ուղղվել և սկսել իրարանցումը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Այդպիսով նրանք փորձել են ստիպել խոսնակին շարունակել նիստն ու քննարկել օրակարգի հարցերը:

 

Ռիբակն ասել է, որ ուրբաթ Գերագույն ռադան կքննարկի 2004 թվականի վերադարձման հարցն ու բախումների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակման մասին օրենքը: