Փետրվարի 21-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

 

Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:

 

Որոշվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա շարունակել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները: Հանձնաժողովը լրամշակման աշխատանքներից հետո կնախապատրաստի հայեցակարգի վերջնական տարբերակը և կհարապարակի այն:

 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումից հետո մարտ-ապրիլին կանցկացվեն հանրային քննարկումներ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ տեղեկատվություն: