Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Ռեգիոնների կուսակցություն» խմբակցությունից շատ պատգամավորների դուրս գալը նրանց վրա գործադրված ճնշման արդյունք է համարում: Ինչպես հաղորդում է Unian գործակալությունը, այդ մասին Ուկրանայի նախագահը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում:

 

Պատասխանելով հարցին, թե «Ռեգիոնների կուսակցություն» խմբակցությունից պատգամավորների դուրս գալը պայմանավորում է ճնշումներով, Յանուկովիչը դրական պատասխան է տվել. «Այո, իհարկե»,- ասել է նա:

 

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: ՄՆա նշել է, որ ամեն օր հրապարակայնորեն կտեղեկացնի հետագա քայլերի մասին: Յանուկովիչը նշել է, որ պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար և ամեն ինչ անելու է խաղաղություն հաստատելու համար