allsport.amԱշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը Դուբայի մրցաշարի եզրափակչում առավելության է հասել Ալիզա Կորնեի նկատմամբ 6։3, 6։0  հաշվով՝ հաղթելով Dubai Duty Free Championships-ի 15-րդ հանդիպումն անընդմեջ, նվաճելով իր կարիերայի 45-րդ տիտղոսը, որն առաջինն էր 2012 թվականից ի վեր և ամենանշանակալիցը՝ 2010-ից սկսած։

Այս հաղթանակով 33-ամյա թենիսիստուհին կվերադառնա լավագույն 30-յակ՝ զբաղեցնելով 29-րդ հորիզոնականը։