Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, հայաստանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, իր լավագույն փորձում ցույց տալով 16,16 մետր արդյունք, դարձել է Ստամբուլում ավարտված Բալկանյան երկրների առաջնության այս մրցաձևի հաղթողը:

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, վրացի մարզիկ Լաշա Թորգվաձեն 16,15 մետր և ռուս եռացատկորդ Վլադիմիր Լետունովը՝ 16,4 մետր արդյունքներով:

Հայաստանցի եռացատկորդ Արսեն Սարգսյանը նույն մրցաշարում 7,29 մետր արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

Լևոն Աղասյանը առաջին հայ թեթևատլետն է, ով եվրոպական կարգի մեդալ է նվաճել:

Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի խոսքով' Աղասյանը Հայաստանի ամենահեռանկարային թեթևատլետներից մեկն է: