Փետրվարի 25-ին Սիմֆերոպոլում տեղի Է ունենում Է Ղրիմի բնակիչների հանրահավաքը, որի մասնակիցներն Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը համարում են պետական հեղաշրջում եւ ինքնավար հանրապետության ղեկավարությունից պահանջում են չենթարկվել Կիեւի կարգադրություններին, հաղորդում Է  ՌԻԱ Նովոստին:

 

Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մերձակա հրապարակումմ, որտեղ անցկացվում Է հանրահավաքը, հավաքվել Է, ըստ լրագրողների հաշվարկների, շուրջ 300 մարդ: Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ չկան իրավապահ մարմինների համազգեստով ներկայացուցիչներ: Հավաքվածների մեծամասնությունը միջին տարիքի տղամարդիկ են. մարդիկ եկել են առանց ցուցապաստառների եւ քաղաքական կուսակցությունների խորհրդանիշների:

 

«Ղրիմի այն պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք ղրիմցիներին դրդում են ճանաչել անօրինական իշխանությանը, պետք Է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից որպես հանցավոր հեղաշրջման մասնակիցներ»,-ասված Է թռուցիկներում, որոնք հավաքվածներին բաժանում են հանրահավաքի կազմակերպիչները:

 

Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության (ՂԻՀ) Գերագույն Խորհուրդը (ԳԽ) հանդես Է եկել հայտարարությամբ, որում ասված Է, թե Ղրիմի իշխանություններն սպասում են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման եւ անհանգստացած են առանձին ժողովրդական պատգամավորների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող ճնշումից ու ահաբեկումից:

 

«Վերջին օրերս հաջողվել Է հասնել գլխավորին՝ կանգնեցնել արյունահեղությունը: Այնուամենայնիվ, ճգնաժամը դեռեւս հեռու Է լուծումից. պակաս կարեւոր չԷ, որ խորհրդարանականները խստիվ գործեն գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում՝ չանցնելով սահմանը, որից այն կողմ նրանց կողմից ընդունված որոշումների օրինականությունը կարող Է կասկածի տակ դրվել: Ստիպված ենք արձանագրել, որ առայժմ դա նրանց ոչ միշտ Է հաջողվում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

 

ՂԻՀ ԳԽ նախագահությունում տագնապ են հայտնում «ճնշման, ահաբեկման ու շանտաժի դեպքերի» առնչությամբ, որոնց ենթարկվում են առանձին ժողովրդական պատգամավորներ ու նրանց ընտանիքները»: «Կազմվում են «ժողովրդի թշնամիների» ցուցակներ, ովքեր «հանցագործություններ են կատարել մարդկության դեմ», նշվում Է հայտարարության մեջ:

 

Խորհրդարանի ղեկավարությունը հավաստիացրել Է, որ անհրաժեշտ ամեն ինչ կանի թերակղզում քաղաքական ու տնտեսական կայունությունը, ազգամիջյան համաձայնությունը պահպանելու, բռնության եւ ծայրահեղականության դրսեւորումներ թույլ չտալու համար: