Անկարայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ համասեռամոլների: Միջոցառումը կազմակերպվել էր «Երիտասարդ իսլամական պաշտպանություն» խմբավորման ակտիվիստների կողմից: Նրանք դուրս են եկել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին սպանելու կոչ անող պաստառներով, հաղորդում է AFP-ն:

 

 

Ինչպես հայտնում են ցուցարարները, պաստառներին սպառնալիքներ են գրել, որպեսզի հիշեցնեն թուրքերին «Hudūd»-ի' բարոյականության և հասարակական կարգի դեմ հանցագործության համար պատժի մասին:

 

 

Ավելի վաղ, ստամբուլի ոստիկանությունը ցրել էր ամենամյա գեյ-շքերթի մասնակիցներին: Հատկանշական է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները որոշել է անցկացնել երթը Ռամադանի օրը: