Ռուսաստանյան «Գիշերային գայլեր» մոտոակումբի ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է «Խիրուրգ» մականվամբ, Մոսկվայից և Բոլգոգրադից հումանիտար օգնություն կուղարկի Ղրիմ: Այս մասին հայտնում է Известия-ն:

 

Ռուս բայքերերները կմատակարարեն բնակիչների դեղերի, հագուստ, ինչպես նաև կստեղծեն միջոցներ հարձակումներից պաշտպանվելու համար:

 

ՌԴ նախագահի նախկին խորհրդական և «Մայդանի հետ համերաշխության կոմիտեի» անդամ Անդրեյ Իլլարիոնովն ավելի վաղ հայտնել էր, որ բայքերական «Գիշերային գայլեր» և «Վոլգոգրադի Կազակներ» ակումբներն իրենց անդամներին կուղարկեն Սևաստոպոլ՝ «մոլեգնող երիտասարդներից քաղաքը պաշտպանելու համար. այս ամենը նմանվում է զանգվածային, շատ լավ նախապատրաստված քարոզարշավի, որը նոր-նոր է սկսվում ու կշարունակի աճել առաջիկա 7-10 օրվա ընթացքում»:

 

Հիշեցնենք, որ Սևաստոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» օդանավակայանը վերահսկողության տակ են առել ռուս զինվորականները: Որոշ տվյալներով՝ զինվորականների խնդիրն է թույլ չտալ Ղրիմ ժամանել ուկրաինացի ուժայիններին, մասնավորապես՝ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին և Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյին: