Հայկական սահմանների նկատմամբ ադրբեջանական դիվերսանտների ոտնձգության կանխման ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն արդեն 40 օր մեզ հետ չէ: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մարտի 1-ին կատարվեց հոգեհանգստի կարգ' նվիրված Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվան: Արարողությունը նվիրվեց նաև Մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, Հայրապետական թեմի երիտասարդները և զինվորի հիշատակը հարգելու եկած հավատացյալներ: Ներկաները ևս մեկ անգամ փաստեցին, որ երիտասարդ զինվորի արարքն իսկական հերոսություն էր:

 

«Այս նախաձեռնությունն Արարատյան Հայրապետական թեմի եկեղացասեր երիտասարդներինն էր: Հատուկ այս օրը մենք Բուն Բարեկենդանին նվիրված ոչ մի միջոցառում չէինք ձեռնարկել: Մի ամբողջ շաբաթ Երևանի բոլոր վարչական շրջաններում մեծ շուքով նշվում է Բարեկենդանը: Այսօր մենք ընդմիջում տվեցինք, բայց վաղվանից կշարունակվեն մեծ տոնակատարություներ»,-նշեց Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկուուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը:

 

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից' հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետականսահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։