Քիչ առաջ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանն իր ելույթը կառուցեց տնտեսագիտական հաշվարկների հիման վրա:

 

«Ձեռքիս վեց տարի առաջվա' Սերժ Սարգսյանի խոստումներն են: Նա խոսք էր տվել համախառն ներքին արդյունքը կրկնապատկել, բայց կրկնապատկելու փոխարեն ՀՆԱ-ն առաջին ժամկետում ավելացել է միայն հինգ տոկոսով: Ս. Սարգսյանը խոսք էր տվել, որ տարեկան ներդրումների ծավալը կհասցնի 4 մլրդ դոլարի, բայց տասն անգամ պակաս է: Խոսք էր տվել, որ աշխատավարձը կրկնապատկի, բայց չարեց: Ու ասում էր՝ «Առաջ, Հայաստան», ասում էր՝ չե՞ք ուզում՝ փոխվի…»:

 

Հրանտ Բագրատյանը Հայաստանի տնտեսությունը համեմատեց «ծակ կամ դանայան տակառի հետ»:

 

Վերջինիս խոսքով' որևէ թշնամի ժողովրդի նկատմամբ չէր կարող վարվել այնպես, ինչպես մեր իշխանությունները. «Բերում են սանիկներին, երեխեքին պաշտոններ են տալիս, դրանց կանանց դնում են գործի. որևէ ձևով որևէ բան փոխել անհնարին է այս վիճակում: Եթե մենք ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, կամ մենք փոխում ենք, (այստեղ Ռուսաստանի գործոն չկա ու սա միակ դեպքն է, որ ՌԴ-ն կուզենար, որ այստեղ որևէ ժողովրդավարական շարժում հաղթեր, հեչ դեմ չէր լինի, դրան, հավատացեք՝ չխաբվեք) կամ՝ մնում է նույնը», ասաց Բագրատյանը և հավելեց.

 

«Ձեր տված բարեկեցիկ կյանքը ձեզ մնա, ասում ենք, մի′ արեք տենց բան, ասում են՝ չէ, բա դուք պետք է բարեկեցիկ լինեք: Մեզնից վերցնում են, տանում են քառասունհինգ տարով տալիս են արտասահմանցիներին, բա չասենք՝ ա′յ արտասահմանցի, վերցնում ես՝ ի՞նչ ես անելու: Նեղանում ա, թող նեղանա, ես ասում եմ՝ Հեֆերնին, թող կպնի ձեր լավագույնը ձեզ, կգանք ձեզ դասախոսություններ կկարդանք»: