Ռուսական բանակը սկսել է գրոհել Սևաստոպոլի ուկրաինական զորամասը: Ուկրաինացիները զորամաս տանող ճանապարհը փակել են ԲՏՌ-ով և պատրաստվում են պաշտպանության, լրագրողներին խնդրում են լուսաբանել իրադարձությունները. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՈւԴԱՌ կուսակցության անդամ Դմիտրի Բելոցերկովեցը:
«Ուկրաինական ճշմարտությանը» վերջինս պարզաբանել է, որ ռուսները գրոհում են ռազմածովային ուժերի 39-րդ ուսումնական ջոկատը:
«Ուկրաինացի սպա-խորհրդականին գերի են վերցրել: Շենքերից մեկում հրդեհ է գրանցվել: Ռուսական «Կամազ» մակնիշի բեռնատարը անցակետից ներխուժել է զորամասի տարածք: Մերոնք մուտքը փակել են ԲՏՌ-ներով: Այսպիսով ռուսական «Կամազն» առանձնացրել են մնացած ուժերից»,- հայտնել է պատգամավորը: