Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության Բաքվի կենտրոնական գրասենյակում այսօր ժամը մոտ 04:35-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Պայթյունի հետեւանքով նյութական մեծ վնաս է հասցվել կուսակցության գրասենյակին: Տուժածներ չկան: Կուսակցության մամուլի քարտուղար Նաթիգ Ադիլովը հայտարարել է, որ դա Ադրբեջանում ընդդիմության վրա իշխանությունների ճնշման նոր գործողությունների սկիզբն է: