Սեւաստոպոլը կարող Է մտնել Ղրիմի կազմի մեջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: «Խորհրդարանը պատրաստ Է քննարկել ինքնավարության կազմի մեջ Սեւաստոպոլի մտնելու նախաձեռնությունը: Դա նրանց նախաձեռնությունն Է, իսկ ինչպես դրան կվերաբերվեն ղրիմցիները, ես կարող եմ ենթադրել, որ բոլոր ղրիմցիները երկու ձեռքով «կողմ» կլինեն, բայց դա նախեւառաջ Սեւաստոպոլի բնակիչների որոշելիքն Է»,-ասել Է Կոնստանտինովը:

 

«Թող նրանք կողմնորոշվեն, թե որտեղ են իրենց տեսնում հետագայում»,-ասել Է Ղրիմի խորհրդարանի խոսնակը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ մարտի 30-ին հանրապետությունում հանրաքվե Է անցկացվելու Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի շուրջ: