Ադրբեջանական դիվանագիտությունը եւ քարոզչությունը շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը եւ ադրբեջանական ժողովրդին՝ կեղծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն ու պատմությունը և, մասնավորապես, Խոջալուի դեպքերի մասին փաստերը։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Դեսպանությունը հայտարարել է, որ, խեղաթյուրելով Խոջալուի իրադարձություններն, Ադրբեջանի իշխանությունները փորձում են խուսափել Սումգայիթում (փետրվար, 1988), Կիրովաբադում (նոյեմբեր, 1988), Բաքվում (հունվար, 1990), Մարաղայում (ապրիլ, 1992) հայկական ջարդերի պատասխանատվությունից եւ հակասում է Խոջալուի իր իսկ բնակչությանը: «Ադրբեջանը ձգտում է ներկայացնել իրեն որպես զոհ' այդպիսով փորձելով բարոյական հիմք նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում պատերազմի համար։
Ադրբեջանը շարունակում է մերժել միջազգային կոչերը, այդ թվում' Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Խոջալուի դեպքերի բացահայտ բանավեճը։ Այդ առումով կարելի է միայն հարցնել, թե ինչու են սպանվել բոլոր նրանք, ովքեր ադրբեջանական պաշտոնական վարկածից տարբերվող դիտարկումներ են հայտնել, ինչպես լրագրող Մուստաֆաեւը, կամ ազատազրկվել, ինչպես լրագրող Ֆաթուլաեւը, կամ քաղբաննտարկյալ են Այազ Մութալիբովի պես»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանությունը հիշեցրել է ադրբեջանցի գործիչների հայտարարությունները Խոջալուի դեպքերի վերաբերյալ։ «Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը հայտարարել էր, որ «նույնիսկ հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ զգուշացնում էին բնակչությանը նախատեսվող գործողության մասին բարձրախոսների միջոցով եւ առաջարկում խաղաղ լքել քաղաքը եւ փախչել մարդասիրական միջանցքների միջոցով: Խոջալուի փախստականների խոսքով՝ իրենք օգտագործել են այդ միջանցքը եւ, իսկապես, դիրքերում կանգնած հայ զինվորները կրակ չեն բացել նրանց վրա։ Խոջալուի բնակիչնեչրÕ ¨ գնդակոծվել են ադրբեջանցի զորքերի կողմից՝ անկախ այն հանգամանքից՝ դա արվել է միտումնավոր, թե ոչ։ Դա պետք է բացահայտի հետաքննությունը։ Նրանք չեն սպանվել գաղտնի դիպուկահարների կողմից»,- ասել է Ֆաթուլաեւը։
Այազ Մութալիբովը, ավելի ուշ, մեղադրել է իր քաղաքական ընդդիմախոսներին Խոջալուում կատարված սպանությունների համար։ Նա հարցազրույցում հայտարարել է, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին խուսափել, այնուամենայնիվ, հայերի կողմում էր: «Ինչո՞ւ նրանք պետք է կրակ բացեին, հատկապես, Աղդամի տարածքում, որտեղ բավարար ուժ կար օգնելու ժողովրդին»,- ասել էր նա։
Էյնուլլա Ֆաթուլաեւ