Մոսկվան կարող Է Ուկրաինայի տարածքում իր զորքերն օգտագործել՝ թույլտվություն չհարցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, այլ միայն նրան ծանուցելով այդ մասին, հայտարարել են դիվանագիտական աղբյուրները:

 

«Ստեղծվել Է արտակարգ իրադրություն, դրա կտրուկ սրվելու դեպքում կարող են պահանջվել անհետաձգելի գործողություններ: Բայց մենք առնվազն կծանուցենք Անվտանգության խորհրդին»,- ասել Է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր, որը մարտի 3-ին Ժնեւում մասնակցել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին: Դիվանագետի խոսքը մարտի 4-ին հրապարակել Է «Կոմերսանտ» թերթը: