Ըստ տնտեսագետների անցկացրած սոցհարցման տվյալների' Սինգապուրը 2014թ. աշխարհի ամենաթանկ քաղաքն է ապրելու համար:
Սինգապուրի կայուն արժույթը' Սինգապուրի դոլարը, պայմանավորված մեքենայի եւ կոմունալ ծառայությունների շահագործման բարձր արժեքի համադրութամբ, օգնել են Սինգապուրին ցուցակի առաջատարի տեղից հետ մղել Տոկիոյին: Ցուցակը կազմել է the Economist Intelligence Unit-ը (EIU), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մյուս ամենաթանկ քաղաքներն են Փարիզը, Օսլոն, Ցյուրիխը եւ Սիդնեյը:
Հնդկաստանի խոշոր քաղաքները ճանաչվել են աշխարհի առավել նվազ թանկ քաղաքներ: