Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՆԱՏՕ-ն կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, որոնց մասին որոշումը կկայացվի ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

«Մենք վերանայում ենք Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները, և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն իրենց որոշումը կկայացնեն ապրիլի սկզբին», - ասվում է հայտարարության մեջ:

 

Երկխոսության պահպանման համար ՌԴ-ՆԱՏՕ շփումները կշարունակվեն դեսպանների մակարդակով: