Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու ադրբեջանական զորքերի շփման գծում ծառայող Ադրբեջանի զինված ուժերի սպաների եւ ենթասպաների համար սահմանափակումներ են մտցվել բջջային հեռախոսների օգտագործման վրա: Այս մասին haqqin.az-ը, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Ըստ հաղորդագրության, նշված սահմանափակումները մտցվել են այդ զինվորական մասերում «գաղտնիության համապատասխան մակարդակն ապահովելու համար»: Բջջային հեռախոսների օգտագործման վրա դրված սահմանափակումները Ադրբեջանի ԶՈւ այլ զորամասերի զինծառայողներին չեն վերաբերում: