Այսօր' մարտի 7-ին Կանանց միջազգային տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում բոլոր կանանց և աղջիկներին սպասվում է անակնկալ։ Նախատոնական առավոտը Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակում անակնկալներով լի էր։ Իգական սեռի այցելուներին այսօր դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով: Այս գեղեցիկ անակնկալը շարունակվելու է մինչև աշխատանքային օրվա ավարտը։