Save the Children խոշորագույն անկախ բարեգործական հիմնադրամը ցնցող տեսանյութ է պատրաստել, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կլիներ Անգլիայում բնակվող աղջկա կյանքը, եթե նրա երկիրը պատերազմի մեջ լիներ, ինչպես Սիրիան:

 

Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ հիմնադրամն այս տեղանյութը պատրաստել է սիրիացի փախստական երեխաների համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Տեսանյութում պատմվում է փոքրիկ անգլուհու մեկ տարվա կյանքի մասին, որն սկսվում է նրա ծննդյան տոնակատարությամբ, սակայն ավարտվում պատերազմից կրած ծանր հետևանքներով:

 

YouTube-ում հայտնվելուց հետո տեսանյութը 10 մլն դիտում է ունեցել: