Ադրբեջանի Դեմոկրատական և «Ումիդ» կուսակցությունների «Ղարաբաղ» բլոկը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել երկիրը դուրս բերել ԱՊՀ-ից: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:

 

«Ղարաբաղ» բլոկը Ադրբեջանի կառավարությանը և ԱՊՀ կազմում գտնվող մյուս երկրներին առաջարկել է դուրս գալ ԱՊՀ-ից և հայտնել, որ ԱՊՀ տարածքում, ըստ իրենց, գերիշխում են միայն Ռուսաստանի շահերը, որոնք հաճախ չեն համընկնում մյուս անդամ պետությունների շահերին, ինչի օրինակը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են: